Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG