Մատչելիության հղումներ

Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղարիբաշվիլիի հետ, աջակցություն առաջարկել


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան ևՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան ևՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար:

Հայաստանի վարչապետը հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG