Մատչելիության հղումներ

Թբիլիսիում զոհերի թիվը հասել է 12-ի


Վրաստան - Ջրհեղեղի հետևանքները Թբիլիսիում, 14-ը հունիսի, 2015թ.

Վրաստան - Ջրհեղեղի հետևանքները Թբիլիսիում, 14-ը հունիսի, 2015թ.

Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:

«Ինչ վերաբերում է Կենդանաբանական այգուց փախած կենդանիներին, ասեմ, որ կան դեռ չհայտնաբերվածներ: Խնդրում եմ քաղաքացիներին զերծ մնալ փողոց դուրս գալուց», - ասել է քաղաքապետը:

Նրա խոսքով, այժմ հստակեցվում է վնասի չափը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել հունից և ողողել Թբիլիսիի կենտրոնական որոշ փողոցներ, տներ: Հեղեղը մեծ վնաս է հասցրել նաև Կենդանաբանական այգուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG