Մատչելիության հղումներ

ՏԿԱԻՆ. Թբիլիսիում զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան


Ջրհեղեղ Թբիլիսիում, արխիվ

Ջրհեղեղ Թբիլիսիում, արխիվ

Նախնական տվյալներով՝ Թբիլիսիում ջրհեղեղի պատճառով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան, հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻՆ) նախարարությունը:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ ​

Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ՏԿԱԻՆ-ն նաև փոխանցել են, որ ջրհեղեղի հետևանքով զոհվել է ութ մարդ, որոնցից մեկը փրկարար է, կա ութ անհետ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG