Մատչելիության հղումներ

logo-print

Schweiz am Sonntag. Զեպ Բլատերը հնարավոր է շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն


Զեպ Բլատեր, արխիվ

Զեպ Բլատեր, արխիվ

Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը հնարավոր է փոխի իր որոշումը և շարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն, գրում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով շվեյցարական Schweiz am Sonntag թերթը:

Հինգերորդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրվելուց ընդամենը չորս օր անց Բլատերը հայտարարեց պաշտոնը լքելու մասին:

Աղբյուրը գրում է, որ ՖԻՖԱ-ի նախագահը ստացել է աֆրիկյան և ասիական ֆուտբոլային ասոցիացիաների աջակցությունը, որոնք խնդրում են 79-ամյա ղեկավարին չթողնել պաշտոնը: Չնայած իր նախկին հայտարարությանը, Բլատերը չի բացառել պաշտոնում մնալու հավանականությունը:

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին Ցյուրիխում, որտեղ կորոշվի նախագահի ընտրության օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG