Մատչելիության հղումներ

Ջրհեղեղ Թբիլիսիում, կա յոթ զոհ


Վրաստան - Ջրհեղեղի հետևանքները Թբիլիսիում, 14-ը հունիսի, 2015թ.
Վրաստան - Ջրհեղեղի հետևանքները Թբիլիսիում, 14-ը հունիսի, 2015թ.

Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի: Երեկ երեկոյան տեղացած առատ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել հունից և ողողել Թբիլիսիի կենտրոնական որոշ փողոցներ, տներ:

«Գրուզիա օնլայն»-ը, վկայակոչելով երկրի Ճգնաժամային կառավարման կենտրոնը, նշում է, որ աղետից տուժածների, կորածների և մահացածների թիվը դեռ ճշտվում է:

Աղետից տուժել է նաև Թբիլիսիի կենդանաբանական այգին: Ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ այգուց փախել են վայրի գազաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG