Մատչելիության հղումներ

Հայաստանը դրամատիկ պայքարում պարտվեց Պորտուգալիային


Հայաստան - Պորտուգալիա խաղում Մարկոս Պիզելին պայքարում է գնդակի համար, Երևան, 13-ը հունիսի, 2015թ.

Հայաստան - Պորտուգալիա խաղում Մարկոս Պիզելին պայքարում է գնդակի համար, Երևան, 13-ը հունիսի, 2015թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ փուլում շաբաթ օրը Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2:3 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից։

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, Կրիշտիանու Ռոնալդուն 29-րդ րոպեին 11-մետրանոցով վերականգնեց հավասարակշռությունը։ Երկրորդ խաղակեսում Ռոնալդուն ևս երկու անգամ գնդակը ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը՝ 55-րդ և 58-րդ րոպեներին, սակայն 72-րդ րոպեին Հրայր Մկոյանի խփած գնդակի շնորհիվ հայաստանցի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը։

5-րդ խաղից հետո Պորտուգալիայի հավաքականը 12 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել I խմբի ընտրական մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը 1 միավորով եզրափակում է այն։

Մինչ Պորտուգալիայի հետ հանդիպումը Հայաստանի հավաքականը արդեն գործնականում զրկվել էր Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարում հանդես գալու հնարավորությունից։

Ընտրական մրցաշարի հաջորդ փուլում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Սերբիայի թիմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG