Մատչելիության հղումներ

Խաղադաշտում բողոքի ակցիա անցկացրած Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց


Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ մտնելու համար ոստիկանության Կենտրոնի բաժին տարված Շահեն Հարությունյանը, ավելի քան մեկ ժամ պահվելուց հետո, ազատ արձակվեց։

«Արժեքների հեղափոխության» կոչերով բողոքի ակցիա անցկացնելու համար անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ նույնպես «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շահեն Հարությունյանը, այդ քայլին է դիմել ի նշան բողոքի։ Նա խաղադաշտ էր ներխուժել՝ կրելով հոր դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկ։

Ոստիկանության բաժնից դուրս գալուց անմիջապես հետո «Ազատությանը» տված հարցազրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ ընդամենը ցանկացել է օգտվել առիթից, որ Հայաստանում է ֆուտբոլային աստղ Ռոնալդուն, և բարձրաձայնել իր կարծիքը, որ հայրը քաղբանտարկյալ է։ Նա նաև ափսոսանք հայտնեց, որ մարզադաշտում չի երևացել իր կրած պաստառը, որի վրա անգլերենով գրված է եղել՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»։

Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, բանտում հացադուլ է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG