Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսի վերջում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տրիբունայից մի երիտասարդ վազելով մտավ խաղադաշտ, պտույտ գործեց ֆուտբոլիստների մոտ և շարունակեց վազել, մինչև որ իրավապահները ուժով հեռացրեցին նրան դաշտից։

Րոպեներ անց սոցիալական ցանցերում սկսեցին գրել, որ այդ երիտասարդը անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին է՝ նույնպես «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շահեն Հարությունյանը, որն այդ քայլին է դիմել ի նշան բողոքի։

Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, բանտում հացադուլ է հայտարարել։

Պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ առայժմ չկա։

Ավելի ուշ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հաստատեց, որ խաղադաշտ ներխուժած երիտասարդը Շահեն Հարությունյանն էր, որի շապիկին հոր դիմանկարն էր և գրություն՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։ Շուշանյանը ևս ոստիկանությունում էր, ուր բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը։

Տվյալ թեմայով մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG