Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը հանդիպել են Բաքվում


Ձախից՝ աջ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, Բաքու, 12-ը հունիսի, 2015 թ․

Ձախից՝ աջ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ հետ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, Բաքու, 12-ը հունիսի, 2015 թ․

Եվրոպական առաջին խաղերի բացումից հետո Բաքվում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռուսաստանում երեկ նշվում էր անկախության օրը, սակայն Պուտինը Բաքվում ներկա էր Եվրոպական խաղերի բացման արարողությանը:

«Ադրբեջանում մենք շատ գնահատում ենք, որ Ռուսաստանի ազգային տոնի օրը Դուք այցելել եք մեր երկիր: Մենք դիտարկում ենք դա որպես բարեկամության և մեր երկրների միջև բարձր մակարդակի համագործակցության դրսևորում», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը երկու երկրների միջև հարաբերությունները գնահատել է դրական և դինամիկ զարգացող:

APA գործակալության փոխանցմամբ, երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում:

Շնորհավորելով Ադրբեջանի նախագահին Եվրոպական առաջին խաղերի բացման կապակցությամբ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ կիսում է Ալիևի գնահատականը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ:

«Ուզում եմ նշել, որ չնայած տնտեսական անկայուն վիճակին, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է․ անցյալ տարի այն աճել է, կարծում եմ, ավելի քան 12 տոկոսով», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG