Մատչելիության հղումներ

Երկրպագուները հաղթանակ են պահանջում Հայաստանի հավաքականից


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ

Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կհանդիպի Պորտուգալիայի ընտրանու հետ:

Եվրո-2016-ի ընտրական փուլի այս հանդիպումը հաղթանակի դեպքում կամրապնդի Պորտուգալիայի դիրքը I խմբում, քանի որ Հայաստանի մրցակիցն ունի ընդամենը 9 միավոր, իսկ նրան հետևող Դանիան և Ալբանիան՝ 7-ական միավոր:

Հայաստանի հավաքականը մեկ միավորով գտնվում է վերջին հորիզոնականում և որևէ կերպ չի կարող խմբից դուրս գալու հայտ ներկայացնել: Հայաստանը դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Խմբի առաջիկա հանդիպումները թիմը կանցկացնի տանը, և երկրպագուները հուսով են, որ սեփական երկրի պատերը ուժ կտան, կամ ինչպես ֆուտբոլում է ընդունված ասել` 12-րդ խաղացողը, այսինքն՝ երկրպագուների սեկտորը:

Պորտուգալիայի հետ Հայաստանը հանդիպել է հինգ անգամ և ոչ մի անգամ հաղթանակ չի տարել: Չնայած պատմությանը և Հայաստանի հավաքականի` սեփական հարկի տակ վատ հանդես գալու վիճակագրությանը, հայ երկրպագուները հաղթանակ են պահանջում թիմից:

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդո Սանտուշը երեկ հայտարարեց՝ եկել են հաղթելու համար։ «Կարող եմ ասել, որ հակառակորդը վերջերս ցույց է տալիս այլ խաղ, և թիմն ավելի ուժեղ է և հիմնականում խաղում է հակագրոհների վրա։ Սակայն մենք եկել ենք հաղթելու համար։ Ճիշտ է, նոր մարզիչը կարող է լուրջ դերակատարում ունենալ, սակայն անակնկալներ չեմ ակնկալում։ Կարող է ազդել խաղացողների հոգեբանական վիճակի վրա և, միանշանակ, կարող է օգնել և բարելավել խաղը», - ասաց Սանտուշը։

Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը վստահ է, որ չնայած պայքարը աստղային թիմի հետ է և բավականին բարդ է, սակայն հնարավոր է հաղթել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG