Մատչելիության հղումներ

Ամոյանը մեդալ չնվաճեց


Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի առաջին օրը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը 59 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:4 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Էլման Մուխտարովից։

Հայաստանցի մարզիկը ադրբեջանցի մրցակցին զիջեց ծանր պայքարում. Ամոյանը գոտեմարտը անցկացրեց գլուխն ու ձեռքը վիրակապած՝ վնասվածքների պատճառով։

Տվյալ քաշային կարգում Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG