Այսօր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը։
Հայաստանի հավաքականի երկրպագուներն այսօր՝ ֆուտբոլային խաղից առաջ, մեծ երթ կանցկացնեն։
Մինչ այս Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները հանդիպել են հինգ անգամ, ու թեև Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի հավաքականը երբեք հաղթանակ չի տոնել, սակայն այսօր երկրպագուների ու հավաքականի սպասումներն այլ են։
Անի Մեջլումյան
Մանրամասներն՝ ավելի ուշ