Մատչելիության հղումներ

Գյուղնախարարն այցելել է կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ


Լուսանկարը՝ Գյուղնախարարության լրատվականի
Լուսանկարը՝ Գյուղնախարարության լրատվականի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» և «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:

«Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով և կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, և կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաև արտահանումներ իրականացնել»,- ասել է նախարարը։

Կարապետյանի խոսքով, այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի՝ նախորդ տարվա համեմատ ծավալները կրճատվել են շուրջ 38 տոննայով, կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն և առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով։

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ որոշ համայնքներում միջնորդների գործունեության պատճառով կաթը գյուղացիներից մթերվում է 100-110 դրամով, և նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս խնդրին նույնպես լուծում տալու ուղղությամբ, որպեսզի գյուղացիները դժգոհություններ չունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG