Մատչելիության հղումներ

«Ռուսները զինում են անջատականներին և կռվում նրանց կողքին»


«Ռուսները զինում են անջատականներին և կռվում նրանց կողքին»
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00

Սամանթա Փաուերը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ը կշարունակի սատարել Ուկրաինային։

Ռուսաստանը զօրուգիշեր հավաստիացնում է, թե ոչ մի կապ չունի Ուկրաինայի արևելքում պայքարող ռուս անջատականների հետ, մինչդեռ ամիսներ շարունակ հրապարակվում են հստակ փաստեր, որոնք ապացուցում են Մոսկվայի անմիջական մասնակցությունն այդ պատերազմին։

ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը երեկ Կիևում արտասանած կոշտ և էմոցիոնալ ելույթում ասել է, որ Ռուսաստանը բացահայտ ստեր է տարածում պատերազմի մասին։

«Մոսկվայի կազմակերպած այս պատերազմի վերաբերյալ Ամերիկայի ուղերձը, նախագահ Օբամայի և Մեծ յոթնյակի մյուս լիդերների ուղերձը հստակ է` եթե Ռուսաստանը շարունակի ոտնահարել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, եթե շարունակի խախտել օրենքը, որը դրված է միջազգային խաղաղության և անվտանգության հիմքում, ապա Միացյալ Նահանգները Ռուսաստանին կստիպի դրա համար է՛լ ավելի թանկ գին վճարել, և մենք մյուս երկրներին կհորդորենք նույնն անել»,- ասել է դեսպանը։

Սամանթա Փաուերն այս ելույթով հանդես է եկել Կիևի Մշակույթի և արվեստի միջազգային կենտրոնում, որը քաղաքում անվանում են Հոկտեմբերի պալատ։ Նա հավաստիացրել է ուկրաինացիներին, որ ԱՄՆ-ը կշարունակի սատարել Ուկրաինային։

«Դուք միայնակ չեք, Միացյալ Նահանգներն Ուկրաինայի ժողովրդի հետ է այն օրվանից, երբ խիզախ մարդիկ Մայդանում հավաքվեցին բողոքի առաջին երթին, այն օրվանից, երբ այսպես կոչված «կանաչ մարդուկները» հայտնվեցին Ղրիմում և Դոնբասում, մենք ձեզ մենակ չենք թողել և չենք թողնի, մանավանդ հիմա, երբ ձեր առջև այդքան դժվարություններ են, այդքան խոչընդոտներ, փոփոխությունների ճանապարհը՝ այդքան երկար»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Փաուերի խոսքերով, ռուսները ֆինանսավորում, զինում և վարժեցնում են անջատականներին և կռվում նրանց կողքին։

«Ռուսաստանի ցինիկ հաշվարկն այս է. յուղ լցնել կրակի վրա, սրել վիճակը, այնպես անել, որ ոտքի կանգնող Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունը և նոր կառավարությունը զբաղված լինեն միայն պատերազմի վտանգով, որ հակամարտությունը քայքայի երկիրը, և իշխանությունը չկարողանա կատարել Մայդանում ժողովրդին տված խոստումները»,- ասել է Փաուերը։

Անցյալ տարվա ապրիլին Ուկրաինայի արևելքում սկսված պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 6 հազար 400 մարդ։

Կողմերը փետրվարին Մինսկում կնքել են խաղաղության համաձայնագիր, որը մերթընդմերթ խախտվել է, իսկ վերջին ժամանակաշրջանում հրադադարի խախտումները տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Արևմտյան փորձագետները չեն բացառում, որ ռուսները կարող են լայնածավալ գործողություններ նախաձեռնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG