Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ընդունել է իրանցի խորհրդարանականներին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի խորհրդարանի Իրան - Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցչական պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ալի Քաիդիի գլխավորությամբ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Նալբանդյանը բարձր է գնահատել հայ - իրանական բարիդրացիական հարաբերությունները` կարևորելով պարբերական քաղաքական երկխոսությունը ինչպես գործադիր իշխանությունների, այնպես էլ խորհրդարանների մակարդակով։

Իրանի պատվիրակության ղեկավարն Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունները լավ հիմք են ստեղծում տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման համար։

Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել իրանահայ համայնքի և Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ երկրի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար։ Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Իրանի խորհրդարանում իրանահայ պատգամավորների ներկայությունը։

Ալի Քաիդին ներկայացրել է Իրանի խորհրդարանի դիրքորոշումը երկրի միջուկային ծրագրի, դրա շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG