Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ ղեկավարությանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Երևանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «այս նշանակալից ամսաթիվն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքի խորքային փոխակերպումների հետ»:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գծով արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ խորացված կոորդինացիան ամբողջովին համապատասխանում են երկու երկրների և քաղաքացիների արմատական շահերին:

Սարգսյանը Պուտինին տոնի առթիվ մաղթել է քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ իր պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ երջանկություն և բարգավաճում:

Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, որ տոնը կապված է Ռուսաստանի պետականության բոլոր ոլորտների համակարգային փոխակերպումների, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի և տեղի առավել ամրապնդման հետ:

Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր հայ - ռուսական ռազմավարական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG