Մատչելիության հղումներ

Փաուեր․ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրին


Ուկրաինա - ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը ելույթ է ունենում Կիևում, 11-ը հունիսի, 2015թ․

Ուկրաինա - ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը ելույթ է ունենում Կիևում, 11-ը հունիսի, 2015թ․

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է Արևելյան Ուկրաինայում զինյալներին ուսուցանելու, զինելու, փողերով ապահովելու մեջ։

Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Մինսկի համաձայնագրին, որը հաճախ չի կատարվում։ Համաձայնագիրը խախտողները, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, զինյալներն են։

ԵԱՀԿ-ի դիտորդները, մինչդեռ, հրադադարի խախտման մեջ մեղադրել են թե՛ Կիևին, թե՛ զինյալներին։

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով 2014 թվականի ապրիլից մինչ այժմ զոհվել է ավելի քան 6 հազար 400 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG