Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեքենավարի մահվան դեպքի առթիվ


Լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ մահացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ կոմբինատի պատասխանատու անձի կողմից լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով հունիսի 6-ին` ժամը 07:00-ի սահմաններում նույն ընկերության լեռնային արտադրամասի բաց հանքի 1950 հորիզոնում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով էքսկավատորի մեքենավար Ժորա Հրանտիկի Ստեփանյանը մահացել է:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG