Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնասել բանակցային գործընթացին․ Նալբանդյան


Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

Հանդիպման ժամանակ, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` նախարար Նալբանդյանն ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG