Մատչելիության հղումներ

Փոստանջյանի նախագիծը․ հանձնաժողով մահացած զինծառայողների հարցերով


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Հաղորդելով այս մասին՝ «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունն ընդգծում է, որ «տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ քրեական գործերով անհրաժեշտ և բավարար քննություն չի իրականացվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG