Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է քայլեր ձեռնարկել Սիրիայի հայության փրկության ուղղությամբ


Սիրիա - «Ալ-Ղաիդա»-ի տեղական մասնաճյուղի՝ «Ալ-Նուսրա ճակատ»-ի գրոհայինները Հալեպում, 26-ը մայիսի, 2015թ․
Սիրիա - «Ալ-Ղաիդա»-ի տեղական մասնաճյուղի՝ «Ալ-Նուսրա ճակատ»-ի գրոհայինները Հալեպում, 26-ը մայիսի, 2015թ․

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ»:

Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է. - «ISIS ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերի և հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերևում կախված է լիակատար բնաջնջման վտանգը։ Նույնը սպառնում է նաև մյուս քրիստոնյա և եզդի փոքրամասնությանը: Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի համակարգված և կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ»:

«Ժառանգությունը» Հայաստանի իշխանություններից և համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:

«Մենք նաև կոչ ենք անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ և քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG