Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի զեկույցը անընդունելի է Անկարայի համար


Թուրքիայի Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքըրը (ձախից) 2015-ի ապրիլի 24-ին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագի ժամանակ
Թուրքիայի Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքըրը (ձախից) 2015-ի ապրիլի 24-ին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագի ժամանակ

Պաշտոնական Անկարան կվերադարձնի Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը, հայտարարել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքըրը:

«Մենք չենք ընդունում զեկույցը և կվերադարձնենք այն», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողներին ասել է Բոզքըրը: - «Եվրախորհրդարանի զեկույցը սոսկ հավելումներ են [Թուրքիայի] առաջընթացի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցներին: Ինչը բացակայել է առաջընթացի վերաբերյալ զեկույցում՝ ավելացվել է Եվրախորհրդարանի զեկույցում»:

Թուրք նախարարը նշել է, մասնավորապես, թե Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցին վերջին պահին ավելացվել է հղումը «1915-ի իրադարձությունների»՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունած բանաձևին:

«Այդ հղման պատճառով մենք անընդունելի ենք համարում այս զեկույցը», - ասել է Բոզքըրը՝ հավելելով, թե Թուրքիան երբեք չի ընդունել և չի ընդունի 1915-ի իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն:

Համոզմունք հայտնելով, որ զեկույցի չի նպաստում Թուրքիայի և Եվրամիության մերձեցմանը, նախարարը հավելել է, թե «բարեբախտաբար» Եվրախորհրդարանը Եվրամիության անունից չի խոսում:

«Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցը չի արտացոլում իրական վիճակի Թուրքիա - Եվրամություն հարաբերություններում», - հայտարարել է Բոզքըրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG