Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշով


Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Ինքնասպանության հասցնելու հատկանիշով հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

«Այսօր ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG