Մատչելիության հղումներ

Լեհ պաշտոնյաների հրաժարականներ սկանդալի պատճառով


Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչ, արխիվ

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչ, արխիվ

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կառավարության երեք անդամներ, ինչպես նաև Սեյմի նախագահ Ռադոսլավ Սիկորսկին հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ 2013-14 թվականներին Վարշավայի տարբեր ռեստորաններում մասնավոր հանդիպումների ժամանակ արված գաղտնալսումների սկանդալի պատճառով։

Ըստ գաղտնալսումների, իշխող կոալիցիայի պաշտոնյաները անհարգալից են խոսել իրենց գործընկերների մասին, ինչպես նաև քննադատել են երկրում տիրող իրավիճակն ու տարվող արտաքին քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG