Մատչելիության հղումներ

Հինգ տարի՝ Ղրիմի թաթարների առաջնորդի որդուն


Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլև, հունիս, 2015թ․
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլև, հունիս, 2015թ․

Ռուսաստանի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի որդուն՝ Խայսերին, որին ձերբակալել էին Ուկրաինայի իշխանությունները 2013 թվականին՝ ընկերոջը սպանելու կասկածանքով։

Ղրիմի բռնակցումից հետո Խայսերի գործը հանձնվել էր Կրասնոդարի իրավապահներին։

Ջեմիլևի որդին պնդում է, որ ընկերոջ ուղղությամբ կրակել է անզգուշության պատճառով։

Ռուսական դատարանի մեկ այլ վճռով մինչև սեպտեմբերի 10-ը երկարաձգվել է ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի կալանքի ժամկետը։

34-ամյա ուկրաինուհին ռուսական բանտում է 2014 թվականի հուլիսից, մեղադրվում է Ուկրաինայի արևելքի հակամարտության ժամանակ ռուս երկու լրագրողների սպանությանը մասնակցելու և ռուսական սահմանն ապօրինի հատելու համար։

Սավչենկոն պնդում է, որ իրեն Ուկրաինայում առևանգել ու Ռուսաստան են տեղափոխել ռուսամետ անջատականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG