Մատչելիության հղումներ

Նույն գործով ձերբակալվել է Լոռու հարկայինի երկրորդ աշխատակիցը


Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ավելի վաղ, ծառայությունը հաղորդել էր, որ հիշյալ քրեական գործով խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք էր առաջադրվել Ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Հրաչ Մ.-ին, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG