Մատչելիության հղումներ

Մարտական հենակետում ԼՂ ՊԲ զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական հենակետում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական հենակետում, արխիվ

Այսօր ժամը 1:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է 20-ամյա ժամկետային զինծառայող Էդգար Գենադիի Մելքոնյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG