Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը հորդորել է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի խնդիրները:

«Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը»,- Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը:

Նախարարի համոզմամբ՝ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Նախարարը նաև հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը, ըստ նրա, կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG