Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը քննադատում է Եվրոպայի խորհրդին


ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը քննադատում է Եվրոպայի Խորհրդին
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը այսօր հանդիպել են Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների հետ։

Հանդիպումից հետո Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանը» պատմեց, որ բուռն բանակցություններ են ընթացել, գնահատեց՝ նույնիսկ սկանդալային:

«Պատվիրակությունը հստակ, փաստարկված մեղադրանքներ հնչեցրեց ԵԽԽՎ-ի հասցեին, որը, իմ վստահ գնահատմամբ, ինչի մասին ես հայտարարեցի հենց իրենց, Եվրոպայի խորհուրդը վերածվել է Ադրբեջանի դուստր ձեռնարկության: Ավելին՝ ես ասացի, որ ինձ մոտ տպավորություն է, որ դուք բոլորդ՝ Եվրոպայի խորհրդի ղեկավարությամբ հանդերձ, տառապում եք «ստոկհոլմյան սինդրոմով», երբ որ գերին, իսկ Ադրբեջանը Եվրոպայի խորհուրդը գերի է վերցրել, սկսում է ջերմ զգացմունքներ տածել իրեն պատանդ վերցրածի՝ տվյալ դեպքում Ադրբեջանի հանդեպ: Իմ գործընկերները ևս՝ թե՛ Արմեն Ռուստամյանը, թե՛ տիկին Նաղդալյանը, բավականին սուր շեշտադրումներ ներկայացրին», - ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ ժամանակն է, որ Հայաստանը որպես պետություն արձագանքի և կոնկրետ քայլերով իր վերաբերմունքը դրսևորի Եվրոպայի խորհրդի հանդեպ․ - «Իրենք չպիտի զարմանային, որովհետև իրենք Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ են և իրենք քվեարկել են իրենց գործընկեր զեկուցողների Ադրբեջանի մասով զեկույցին, այսինքն՝ իրենք քվեարկել են մի զեկույցին որպես նույն հանձնաժողովի անդամներ՝ ծանոթ չլինելով անգամ զեկույցի բովանդակությանը: Կամ իրենց զարմանքը անկեղծ էր, կամ իրենք ուղղակի հերթական դեմագոգիայով են զբաղված»:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եվրոպացի զեկուցողներին ներկայացրել է ներքաղաքական իրավիճակը, պնդել, որ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները՝ Սերժ Սարգսյանը մտադիր է իր իշխանությունը երկարացնել:

«Բնականաբար ներկայացրեցի մեր քաղաքական ուժի տեսակետը, որ դա երրորդ նախագահական պաշտոնավարման արգելքը շրջանցելու ձև է, և անցումը դեպի խորհրդարանական հանրապետություն պայմանավորված է միայն սեփական իշխանությունը ամրապնդելու նկատառումով», - պնդեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG