Մատչելիության հղումներ

Քննարկվում է Օհանյանի կնոջը վարկաբեկող հրապարակումների փաստով քրգործ հարուցելու հարցը


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, Պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մայիսի 27-ին գլխավոր դատախազին դիմելուց հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի` Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար: Այդ մասին այսօր հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 2002 թվականի հունիսի 12-ին Երևան - Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 25-ի դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը Հայաստանի նախկին Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով, հետևաբար՝ նշված դեպքին Ռուզաննա Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:

«Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG