Մատչելիության հղումներ

Ուորլիքը հանդիպումներ է ունենում Երևանում


Ջեյմս Ուորլիքը և Էդվարդ Նալբանդյանը Երևանում հանդիպման ժամանակ, 10-ը հունիսի, 2015

Ջեյմս Ուորլիքը և Էդվարդ Նալբանդյանը Երևանում հանդիպման ժամանակ, 10-ը հունիսի, 2015

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրուցակիցները հանգամանալից քննարկել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ էլ՝ Ուորլիքը Երևանում հանդիպել է նաև Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելու մեկնող հայաստանցի մարզիկների, Ազգային ժողովի մի քանի պատգամավորների ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG