Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է Յուպիտերի և Մարսի ուղեծրերի միջև գտնվող Սերես գաճաճ մոլորակի լուսանկարները:

Սերեսը արևին ամենամոտ գտնվող գաճաճ մոլորակն է: Այստեղ այն տեսանելի է աննախադեպ մանրամասնությամբ:

Այս տեսանյութը ստեղծվել է Սերես մոլորակի ուսումնասիրությունների հիման վրա և ներառում է «Դոն» տիեզերանավի 13 հազար կիլոմետր բարձրությունից նկարած առաջին ուղեծրային լուսանկարը, ինչպես նաև 5 հազար կիլոմետր տարածությունից վերջերս արված լուսանկարներ:

Սերեսը խոշորագույն խոչընդոտն է աստղակերպերի գոտում: Դրա տրամագիծը կազմում է 950 կիլոմետր, ինչը Երկրի մոտ մեկ ութերորդ մասն է:

Սերեսը արեգակային համակարգի միակ գաճաճ մոլորակն է՝ մոլորակային զանգված, որը ոչ մոլորակ է, ոչ էլ արբանյակ:

«Դոն»-ը հունիսի 3-ին սկսել է Սերեսը ուսումնասիրելու մի քանի շաբաթվա ծրագիրը և աշխատում է երկրորդ ուղեծրային լուսանկարների ստեղծման վրա:

«Դոն» տիեզերանավի փորձարկումները կազմում են Discovery ծրագրի մի մասը: Ծրագիրը կառավարում է NASA-ի Մարշալի տիեզերական կենտրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG