Մատչելիության հղումներ

Գորիսի ծեծկռտուքի գործով երկու անձ է ձերբակալվել


Գորիսի համայնապատկեր

Գորիսի համայնապատկեր

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Մուշեղ Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։

Այսօր հրապարակված հաղորդագրությունում նաև նշվում է, որ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։

Հիշեցնենք՝ Գորիսում տեղի ունեցած այս ծեծկռտուքի կապակցությամբ շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը։ Վերջինս գործում որպես վկա է ներգրավվել։

«Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժող ճանաչված Հարութ Զաքարյանը աչքի լուրջ վնասվածք է ստացել, նրա եղբայրն էլ քթի կոտրվածք ուներ։ Զաքարյանները մարզպետի որդուն են մեղադրում կատարվածի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG