Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ընդունել է ԵՀԽ Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցներին


Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի անդամներին:

«Ժողովականների անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին ողջունեց և բարեմաղթանքներ փոխանցեց ԵՀԽ կենտրոնական կոմիտեի փոխմոդերատոր Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքություն)` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար»,- հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Գարեգին երկրորդ կաթողիկոսն իր հերթին կարևորել է, որ ԵՀԽ Գործադիր կոմիտեն իր հերթական ժողովն անցկացնում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG