Մատչելիության հղումներ

Փոստանջյանը «Հանցագործությունների անպատժելիության մասին» հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետությունում շարունակական բնույթ կրող հանցագործությունների անպատժելիության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Պետական պաշտոնյաների, նրանց մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործություններին, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցագործություններին պատշաճ կերպով չանդրադառնալը և համապատասխան ընթացք չտալը Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում շարունակում է կրել համակարգային բնույթ»,- ասված է հայտարարության նախագծում։

Ըստ պատգամավորի հայտարարության նախագծի՝ ԱԺ-ն պետք է գնահատի «գլխավոր դատախազի և իրավապահ մարմինների ղեկավարների կողմից պարտականությունների կատարումից խուսափելը որպես պետական ծառայության նկատմամբ անգործություն, որի նպատակն է՝ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների պետական դավաճանության և ծանր հանցագործությունների կատարման համար հովանավորչությունը, դատապարտի դատական իշխանության անգործությունը՝ արդարադատություն իրականացնելու պարտականությունից խուսափելը, և դատարաններին կոչ անի անհապաղ իրականացնել արդարադատություն և պատժել մեղավորներին»:

Փոստանջյանը իր հայտարարության նախագծում մի շարք միջադեպեր է նշել, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ Գորիսի ծեծկռտուքը, Պռոշյանի գյուղապետի սպանությունը, 2008-ի մարտի 1-ի դեպքերը, Ավետիք Բուդաղյանի սպանությունը և այլ աղմկահարույց քրեական գործեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG