Մատչելիության հղումներ

Վարչապետը հաստատել է, որ մինչև հուլիսի 15-ը կմարվի նաիրիտցիների աշխատավարձի պարտքը


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունեց նաիրիտցիներին։ Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել նաիրիտցիների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:

Վարչապետը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով։

Այսօր առավոտյան ցուցարարներին նույնպիսի խոստում էր տվել նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG