Մատչելիության հղումներ

Սարգսյան. Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն աֆրիկյան երկրների հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Կոդզո Ալաբոն, նստավայրը՝ Մոսկվա:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումներն աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:

Դեսպանն իր հերթին նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում անկեղծ նվիրումով կաշխատի Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների ամրապնդման ու տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործման ուղղությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ակտիվ շփումները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն և այլն, համագործակցությունը զարգացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG