Մատչելիության հղումներ

Ուկրաինացի երեք հրշեջներ անհետ կորել են նավթաբազայի հրդեհը մարելիս


Ուկրաինացի երեք հրշեջներ անհետ կորել են նավթաբազայի հրդեհը մարելիս
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Կիևին մոտ գտնվող նավթաբազայում ուժեղ հրդեհ է բռնկվել, մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ասել է, որ հրդեհի դեմ պայքարող հրշեջներից երեքը անհետ կորել են:

Այս պահի դրությամբ, ըստ պաշտոնական տեղեկությունների, առնվազն 6 հրշեջ տեղափոխվել է հիվանդանոց:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ հրդեհը մարելու գործողություններում ներգրավված է 300 հրշեջ: Հրդեհի վայր են ուղարկվել նաև Ազգային գվարդիայի զինծառայողներ:

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան՝ Կիևից 30 կիլոմետր հեռու Կրյաչկի գյուղի մոտ գտնվող նավթաբազայում: Այրվում են 16 պահուստներ, որոնց ընդհանուր տարողությունը 900 խորանարդ մետր է: Պահեստավորված նավթամթերքի մեծ մասը բենզին է:

Ոստիկանությունը հրդեհի պատճառների երեք վարկած է հետաքննում․ վառելանյութի պահեստավորման կանոնների խախտում, տեխնիկական անսարքություն կամ հրկիզում: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթերում գրել է, որ բոլոր տեղացիները տարհանվել են, տարածքը շրջափակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG