Մատչելիության հղումներ

logo-print

Խաչատուրովը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած համաժողովին


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այն նպատակաուղղված է Հյուսիսատլանտյան Դաշինքի և գործընկերներ պետությունների միջև 2014 թվականի Ուելսի գագաթաժողովում համաձայնեցված «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնության կենսագործման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Համաժողովի ավարտից հետո, հունիսի 10-ին կսկսվի Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG