Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան. Մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կմարվի


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, արխիվ

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, արխիվ

Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ իրենց աշխատավարձերը պահանջող նաիրիտցիների հետ հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ նախարարը հայտարարել է մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների ամբողջ աշխատավարձի պարտքը մարելու մասին։

«Լուրն ընդունվել է ոգևորությամբ, բայց նման հայտարարություն արվել էր 2014 թվականի վերջին, և հիմա մի փոքր անվստահություն կա», - ասաց Հարությունյանը՝ նշելով, որ պահանջել են հանդիպում նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

«Ուզում ենք հանդիպել նաև վարչապետի հետ, որ այդ հայտարարությունը նաև նա հաստատի։ Մեզ ասացին, որ այսօր ժամը 14։00-ին վարչապետը մեզ կընդունի», - ասաց Հարությունյանը։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG