Մատչելիության հղումներ

Լավրով. Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ Կիևը բորբոքում է հակամարտությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ուկրաինայի արևելքում տեղակայված են 42 հազար 500 անջատականներ ու ռուսաստանցի զինծառայողներ, Կիևում տեղի ունեցած Ուկրաինա - ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի երեկվա նիստում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։

«Ռուսամետ անջատականներն ունեն 558 տանկ, զրահամեքենաներ, հրետանի և այլ սպառազինություն», - ասել է Պոլտորակը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է, որ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին ընդառաջ Կիևը բորբոքում է Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG