Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան խորհրդակցության համար հետ է կանչել իր դեսպանին Բրազիլիայից, այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սենատի ընդունած որոշման մեջ 1915 թվականի փաստերը խեղաթյուրված են, և որոշումն ընդունվել է հայկական լոբբիի ազդեցության տակ», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ 2010 թվականից մինչ այսօր Թուրքիան դիվանագիտական կապերը խզել է ընդհանուր առմամբ 8 երկրների՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Լիբիայի, Եմենի, Վատիկանի, Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հետ: Միայն այս տարվա մայիսին Անկարա վերադարձան երեք թուրք դեսպաններ՝ Վատիկանից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում Մոսկվայից էլ հետ կկանչեն դեսպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG