Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնը դեռ չի պատրաստվում հաստատել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների շրջանում առևտրի խթանմանն ուղղված օրինագիծը:

Վաշինգտոնը դեռ չի պատրաստվում հաստատել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների շրջանում առևտրի խթանմանն ուղղված օրինագիծը:

«Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, սակայն, այդ ամենի սկիզբը Առևտրի Խթանման օրինագծի շուրջ քվեարկությունն է», - ասել է :

Հանրապետականներից շատերը Փոլ Ռայանի նման առևտրի խթանման համաձայնագրերի ընդունման կողմնակից են:

«Չինաստանը առևտրային գործարքներ է կնքում աշխարհի տարբեր երկրների հետ՝ ձգտելով առևտրի կանոններն իր օգտին փոխել: Այսպիսով, ամեն ինչը հանգում է հետևյալին՝ արդյոք Չինաստա՞նն է գրելու համաշխարհային տնտեսության կանոնները, թե՝ մենք», - հայտարարել է Փոլ Ռայանը:

Սակայն, հանրապետականներին անհրաժեշտ է ավելին, քան դեմոկրատների աջակցությունը: Ներկայումս օրինագծերի ընդունման կողմնակից են ընդամենը 20 դեմոկրատ կոնգրեսական:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ դեմոկրատ Նենսի Փելոսին խնդիրը վերագրում է պալատի ղեկավար Ջոն Բեյներին:

Բեյներն իր հերթին նշում է, որ եթե նախագահ Օբաման ցանկանում է կյանքի կոչել առևտրային օրինագծերը, ապա նա պետք է համոզի դեմոկրատական կուսակցության անդամներին ընդունել այդ օրինագծերը:

«Մենք փորձում ենք ավարտի հասցնել Առևտրի Խթանման օրինագծի ընդունման գործընթացը: Երեկ ես հանդիպել եմ նախագահ Օբամային: Նա այդ ուղղությամբ ևս անելիքներ ունի», - ասել է Բեյենրը:

Սպիտակ Տան կարծիքով, Առևտրի Խթանման օրինագիծն, այնուամենայնիվ, կընդունվի․ - «Հաշվի առնելով այն, որ մեզ արդեն հաջողվել է համոզել Սենատի դեմոկրատների գրեթե մեկ երրորդին աջակցել օրենսդրության հաստատումը, մենք լավատես ենքև հույս ունենք, որ այդ հարցը առաջընթաց կգրանցի նաև Կոնգրեսում»:

Առաջարկվող առևտրի օրինագծերը լայն աջակցություն են վայելում նաև Միացյալ Նահանգների գործարար համայնքում, սակայն, միևնույն ժամանակ կտրականապես հերքվում են աշխատանքային և բնապահպանական խմբերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG