Մատչելիության հղումներ

logo-print

​Աշխարհի զարգացած երկրների Մեծ յոթնյակը միասնական դիրքորոշում ունի հիմնական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ Գերմանիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո:

«Ինչ վերաբերում է գլոբալ տնտեսությանը, Ամերիկան գլոբալ տնտեսության հիմնական հենասյունն է», - հայտարարել է Օբաման:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Մեծ յոթնյակը պատրաստ է Թեհրանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնել։ «Իրանին տրվում է պատմական հնարավորություն՝ վերջ դնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգություններին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի խնդրին, ապա Օբաման նշել է, որ յոթնյակը միակարծիք է ուկրաինական իշխանություններին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նա ընդգծել է, որ ռուսական զորքերը շարունակում են գտնվել Ուկրաինայի արևելյան շրջանում՝ խախտելով միջազգային իրավունքը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ գործողություններից տուժում է հենց Ռուսաստանի ու Արևելյան Ուկրաինայի բնակչությունը։

«Սա հարց է պարոն Պուտինի համար, հենց նա պետք է որոշում կայացնի՝ շարունակելո՞ւ է ոչնչացնել սեփական տնտեսությունը և Ռուսաստանը մեկուսացված պահել՝ սովետական կայսրության հաղթանակների վերարտադրման ցանկությամբ», - ասել է Օբաման։

Ամերիկյան Արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի ավագ վերլուծաբան Ուեյն Մերին այս կապակցությամբ նշում է, որ անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաև Մոսկվայի տեսանկյունից։

«Ռուսաստանի կարծիքով, նրանք չեն խախտել Միացյալ Նահանգների հետ բարիդրացիական հարաբերությունները, այլ այն խախտվել է ամերիկյան կողմից, սկզբում՝ Կոսովոյում, այնուհետև՝ հակահրթիռային ծրագրով և Իրաքի պատերազմով»:

Վերլուծաբանի կարծիքով, Մոսկվան ցանկանում է վերադառնալ ոչ թե սովետական, այլ նախախորհրդային շրջանին, երբ Ռուսաստանը հզոր ուժ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG