Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը Պորտուգալիան պատրաստվում է Թբիլիսիում


Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը կիրակի գիշերը ժամանել է Թբիլիսի, որտեղ մարզումներ է անցկացնելու՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:

Պորտուգալիայի հավաքականը իջևանել է Թբիլիսիի «Radisson Blu Iveria» հյուրանոցում: Այսօր մամուլի ասուլիս է նախատեսված, որից հետո՝ մարզումներ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Մամուլի ներկայացուցիչներին թույլատրվելու է նկարահանել մարզումների առաջին 15 րոպեն:

Պորտուգալիայի հավաքականը Թբիլիսիից Երևան է մեկնելու հունիսի 12-ին, որտեղ հաջորդ օրը կայանալու է Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG