Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ ՀՔԾ քննիչի նկատմամբ բռնության փաստով


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում քննչական գործողություն կատարելու ընթացքում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Հունիսի 2-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՔԾ քննիչն իրականացրել է առերես հարցաքննություն՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորի մասնակցությամբ։ Քննչական գործողության ժամանակ կալանավորը հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, ապա, չենթարկվելով դրանք դադարեցնելուն ուղղված` քննիչի պահանջներին, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին` դրանով իսկ գործադրելով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված իշխանության ներկայացուցիչ հանդիսացող քննիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG