Մատչելիության հղումներ

logo-print

Չեչնիայի քաջարի առաջնորդ Ռամզան Կադիրովը, ով ոչ միայն անձնական, այլ նաև իր վերահսկողության տակ գտնվող ուժայինների օգնությունն է մշտապես առաջարկում Կրեմլին, հայտարարել է, որ բռնցքամարտի հերթական պարապմունքն ավարտվել է կողերի կոտրվածքով:

Այս մասին չեչեն առաջնորդը գրել է Ինստագրամ սոցիալական ցանցում, որը վերջին շրջանում Կադիրովն օգտագործում է իր անձնական և քաղաքական հաջողություններով կիսվելու նպատակով:

Կադիրովը խոստովանել է՝ մրցակցի մի քանի հաջող հարվածներից հետո կողերից մեկը երկու հատվածում կոտրվել է:

Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի պես տարբեր սպորտաձևերով «տարված» Ռամզան Կադիրովը նաև գրել է, որ չնայած կոտրվածքներին, մարզիչը հանգստյան ընդամենը մեկ օրվա իրավունք է տվել:

Վերջում Ռամզան առաջնորդը իր հետևորդներին կոչ է արել սպորտով զբաղվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG