Մատչելիության հղումներ

Երեք հայազգի պատգամավոր՝ թուրքական խորհրդարանում


Թուրքիա -- Ձայների հաշվարկ ընտրատեղամասում, Դիարբեքիր, 7-ը հունիսի, 2015թ․

Թուրքիա -- Ձայների հաշվարկ ընտրատեղամասում, Դիարբեքիր, 7-ը հունիսի, 2015թ․

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ուրախալի են հայ համայնքի համար. 65 տարվա ընդմիջումից հետո Հանրապետական Թուրքիայի խորհրդարանում միանգամից երեք հայ պատգամավոր կլինի: Իշխող ԱԶ կուսակցությունից պատգամավորի մանդատ կստանա հայազգի լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, իսկ ԺՀԿ-ի թեկնածու Սելինա Դողանը կդառնա առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

Նշենք, որ 1935 թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ թուրքական խորհրդարանում ազգային-կրոնական փոքրամասնություններից մեկական պատգամավոր էր ընդգրկվել: Հայ համայնքից պատգամավորական մանդատ էր ստանում Պերճ Քերեսթեջյանը: Ավելի ուշ` Դեմոկրատական կուսակցության կառավարման տարիներին` 1950-60 թվականներին հայազգի երեք պատգամավորներ` Անդրե Վահրամ Բայար Քոջաբըյըքյանը, Զաքար Թարվերը և Մկրտիչ Շելեֆյանը, ներկայացված են եղել թուրքական մեջլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG