Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչը անցկացվելու է Թբիլիսիում


ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի եզրափակիչ «Բարսելոնա» եւ «Սևիլիա» ակումբների հանդիպումը անցկացվելու է օգոստոսի 11-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Ֆուտբոլային նման բարձր մակարդակի հանդիպում առաջին անգամ է անցկացվելու Վրաստանում:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ խաղի կազմակերպիչները այսօր հայտնել են, որ հունիսի 18-ից կսկսվի տոմսերի վաճառքը: ՈւԵՖԱ-ն վրացի երկրպագուներին հատկացրել է 30 հազար տոմս, իսկ մնացածը` եզրափակչի մասնակից թիմերի երկրպագուներին:

Խաղն անցկացվելու է Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG